Լավագույն ալբոմի համար Grammy-ին է արժանացել Mumford & Sons խումբը

Լավագույն ալբոմի համար Grammy-ին է արժանացել Mumford & Sons խումբը

PanARMENIAN.Net - Լավագույն ալբոմի համար Grammy մրցանակին է արժանացել բրիտանական Mumford & Sons խումբը Babel ալբոմի համար:

2008թ. ստեղծված խումբն առաջին անգամ հայտնվեց ամերիկյան հեռուստաէկրաններին 2010թ. Sigh No More ալբոմով:

Ռոք ոճի լավագույն կոմպոզիցիա է ճանաչվել Black Keys խմբի Lonely Boy կոմպոզիցիան, իսկ փոփ ժանրում ոսկե արձանակին է արժանացել Քելլի Կլարքսոնը Stronger սինգլի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---