Հայազգի Քիմ Քաշքաշյանն արժանացավ Գրեմմի մրցանակի![]() ![]() PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանն իր «Kurtág & Ligeti: Music For Viola» կատարումով «Գրեմմի» 55-րդ մրցանակաբաշությունում արժանացել է «Լավագույն դասական գործիքային սոլո» մրցանակի: Այս անվանակարգում նոմինացված էին ևս 4 երժիշտ: 61-ամյա հայազգի ալտահար Քիմ Քաշքաշյանը ծնվել ու մեծացել է Միչիգանում, ԱՄՆ: Ավարտել է Peabody կոնսերվատորիան, աշակերտել Վոլթըր Տրեմփլերին և Քարեն Թութըլին: Որպես մենակատար հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի նվագախմբերի հետ` Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի ու այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Մենահամերգներ է ունեցել Նյու Յորքում (Metropolitan Museum և 92nd Street "Y"), Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում,Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում, Լոս Անջելեսում: Աշխատել է բազմաթիվ կոմպոզիտորների հետ, այդ թվում՝ Բուխարդի, Գուբայդուլինայի, Գիա Կանչելիի, Պենդերեցկու, Պյարտի, Ջոլասի, Էթվոշի Կուրթագի ու Մանսուրյանի հետ: 2009-ի «Երևանյան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Քաշքաշյանն այցելել է Հայաստան: Այստեղ նա խոստովանել է, որ մեծ հաճույքով աշխատել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Նա վերադարձել է նաև 2012-ին՝ արդեն «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Երաժշտի նվագացանկում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ջազային ու ժամանակակից գործեր: Քաշքաշյանի կամերային համերգների գործընկերներն են դաշնակահար Ռոբերտ Լևին, և հարվածային գործիքների կատարող Ռոբին Շուլկովսկին:Հանդես է եկել the Tokyo, Guarneri և Galimir Quartet-ների հետ, ինչպես նաև եզակի կազմ ունեցող` Գիդոն Կրեմեր, Դանիել Փիլիպս, Քիմ Քաշքաշյան և Յո-Յո Մա քառյակով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |