Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիայի» հետ խաղում բացառապես հաղթանակի համար ենք խաղալու

Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիայի» հետ խաղում բացառապես հաղթանակի համար ենք խաղալու

PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին է ներկայացրել «Շախտյոր» ամսագրի հունվարյան համարը: Նա պատասխանել է երկրպագուների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին «Շախտյորի» առաջիկա խաղին Չեմպիոնների լիգայում: Փետրվարի 13-ին Դոնեցկի թիմը «Դոնբաս արենայում» կընդունի Դորտմունդի «Բորուսիային»: «Այս խաղում բացառապես հաղթանակի համար ենք խաղալու: Կաշխատեմ որքան հնարավոր է շատ գնդակ խփել: Սակայն գլխավորը թիմի հաղթանակն է: Եթե մենք հաղթենք, դա ավելի կարևոր կլինի գոլերի քանակից»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Նա նշել է, որ մինչ Ուկրաինայի առաջնության ավարտը 12 տուր է մնացել, և հարկավոր է ավելի շատ գոլեր խփել օգնելու համար թիմին հաղթել առաջնությունում. «Կաշխատեմ շատ գոլերի հեղինակ դառնալ, որ արժանանամ «Ոսկե մարզակոշիկի»: Բայց, գիտեք, որ Լիոնել Մեսսին արդեն 34 գնդակ ունի, շատ բարդ է լինելու: Այնուամենայնիվ ես կաշխատեմ գոլեր խփել, որքան հնարավոր է շատ»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---