Բագրատյանը` սոցիոլոգիական կազմակերպությունների մասին. «Ավանծյուրիստների» խումբ է![]() 11 փետրվարի 2013 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը միջազգային սոցիոլոգիական կազմակերպություններին համարում է արկածախնդիրների և «ավանծյուրիստների» խումբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն այս կազմակերպություններին խորհուրդ տվեց ավելի ուշադիր լինել: «Կոչ եմ անում, որ գոնե այնքան խելացի լինեն, որ սոցհարցում պատվիրելիս հաշվի առնեն, որ ոչ մի կերպ Սերժ Սարգսյանի վարկանիշը 65-ից ավելի չի կարող լինել, որովհետև այս երկրում 35 տոկոսից ավելի աղքատություն կա, եթե աղքատն էլ է իշխանությանը ձայն տալիս, ուրեմն հալալ է այդ իշխանությանը»,- ասաց թեկնածուն: Հրանտ Բագրատյանը կասկած չունի, որ հաղթելու է նախագահական ընտրություններում. «Ես կստեղծեմ այնպիսի Հայասատան, որ դուք հպարտ կլինեք, մի քիչ էլ գոռոզամիտ»: Քարոզարշավին թեկնածուի գնահատականը տարբեր է, հիմանականում լավ է գնահատում, կարծում է, որ «ինքը միակն է, ով խոսում է «ըստ էության»»: Ըստ թեկնածուի` եթե ընտրությունները հետաձգվեն` իր վարկանիշը, որն այժմ 30-40 տոկոս է, ավելի կբարձրանա: Ավելացնենք, որ ըստ միջազգային և տեղական սոցիոլոգիական կենտրոնների հարցումների Հրանտ Բագրատյանի վարկանիշը տատանվում է 4-5 տոկոսի սահմաններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |