Բացվել է ոստիկանության Գյումրիի բաժնի նորակառույց շենքը

Բացվել է ոստիկանության Գյումրիի բաժնի նորակառույց  շենքը

PanARMENIAN.Net - Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումը. գործ, որ հետևողականորեն իրականացվում է: Հերթը ոստիկանության Գյումրիի բաժնինն էր: Փետրվարի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Գյումրիի բաժնի նորակառույց շենքի բացման արարողությանը:

1988 թվականի աղետալի երկրաշարժից ավերվեց նաև Լենինականի ներքին գործերի վարչական շենքը: Իրավապահները ստիպված էին աշխատել ժամանակավոր տնակում, ապա՝ վարձակալած շինություններում:

2008 թվականին սկսվեց նոր շենքի շինարարությունը, որը դադարեցվեց 2010-ին: Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրեց, որ նրանք ամենակարճ ժամանակում նոր շենք կունենան: Եվ ահա կրկին խոսքը գործ է. 2012 թվականի ապրիլին վերսկսված շինարակական աշխատանքներն ավարտված են, ու ոստիկանները հերթական նորամուտն են նշում:

Ոստիկանության Գյումրիի բաժնի քառահարկ շենքն ունի բոլոր պայմանները լիարժեք իրավապահ գործունեություն իրականացնելու համար՝ ժամանակակից, հարմարավետ, լուսավոր աշխատասենյակներ՝ կահավորված ու հագեցված համակարգչային տեխնիկայով, հրաձգարան, մարզասրահ, ճաշարան, անձնագրային բաժանմունքի հատվածը բոլոր պայմաններն ապահովում է քաղաքացիներին արագ ու որակյալ սպասարկելու համար:

Իսկ շենքի բացումը խորհրդանշական էր՝ երեխաների ձեռքով, ինչն ընդգծում է ապագայի ոստիկանությունը կերտելու առաքելությունն ու հետևողականությունը:

Բացման արարողությունից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---