ՍԴ-ն Պարույր Հայրիկյանի դիմումը կքննի այսօր![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դիմումի հիման վրա գործի քննության ընդունման հարցը Սահմանադրական դատարանը կքննի այսօր: ՍԴ մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ դիմումը դատարանը քննի մինչև ժամը 16:30-ը: ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ հունվարի 31-ին մահափորձ էր իրականացվել, դիմել է ՍԴ` նախագահի ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար: Չի բացառվում, որ Հայրիկյանը դիմումը հետ վերցնի, եթե իր, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միավորումը տեղի ունենա և նրանք միասնական թեկնածուով շարունակեն ընտրապայքարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |