Հայրիկյանը ՍԴ-ից հետ վերցրեց դիմումը. Ես հավասար մրցապայքարում չհայտնվեցի, բայց ոչինչ![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու խնդրանքով դիմումը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում թեկնածուն հիշեցրեց, որ երեկ դատարան դիմում ներկայացնելիս հայտարաել էր, որ որոշակի իրավիճակում կարող է հետ վերցնել այն: «Երեկ ես ստիպված էի հանձնել, որովհետև վերջին օրն էր»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա հիշեցրեց նաև, որ վիրահատության օրը հայտարարել էր, որ չի ցանկանում թույլ տալ, որ որևէ ստահակ, մանավանդ ահաբեկիչ, կարողանա ազդել ընտրությունների վրա: «Իմ իրավունքները խախտվեցին, ես հավասար մրցապայքարում չհայտնվեցի, բայց ոչինչ: Կարևորը մենք թույլ չտանք, որ մեր ժողովրդի թշնամիները ներգործություն ունենան մեր գործընթացների և մեր ժամանակացույցի վրա»,- ասաց թեկնածուն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |