Հայ երիտասարդները ՄԱԿ-ի ներկայացուցչին հանձնեցին իրենց բողոքի նամակը![]() 11 փետրվարի 2013 - 13:21 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության անդամները, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները և մի խումբ քաղաքացիներ այսօր Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին ՄԱԿ-ի գրասենյակ և ՄԱԿ-ի ներկայացուցչին հանձնեցին նամակ, որով միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում Ստամբուլում հայ կանանաց նկատմամբ իրականցող շարունակական բռնությունների վրա: Բացի այդ, երիտասարդները կոչ արեցին ՀՀ գորոծող բոլոր ՀԿ-ներին, երիտասարդական կառույցներին ու անհատներին միանալ Թուրքիայում մեր հայրենակիցների նկատմամբ իրականցվող խտրական վերաբրմունքի դեմ բողոքին: Երթի մասնակիցներից մեկը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եկել է միջազգային կառույցներին կոչ անելու՝ չդրսևորել նույն անտարեբերությունը, ինչ Ցեղասպանության ժամանակ: «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության նախագահ Գերասիմ Վարդանյան էլ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեև այժմ իրենք միջազգային կառույցներին դիմելու են եկել, բայց պետք է բոլոր հայերը իմանան, որ իրենց հույսը այդ կառույցների վրա չպետք է դնեն, քանի որ նման կրավորական կեցվածքը նրանց ևս այդ ոճրագործությունների մասնակիցն է դարձնում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |