ԵԱՀԿ և ԵՄ ծրագրով վերապատրաստվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների 16 000 անդամներ![]() 11 փետրվարի 2013 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ, ԵՄ աջակցությամբ անցկացվող ուսուցողական դասընթացի ծրագիրը ներկայացվեց այսօր Երևանում: Վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է հունվարի 28-ին և ավելի քան 40 դասավանդողների օգնությամբ անցկացվում է երկրի ամբողջ տարածքով: Դրա նպատակն է նախապատրաստել տեղական ընտրական հանձնաժողովների մոտ 16,000 անդամների փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունավետ անցկացմանը: Ծրագիրը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ընտրողների գրանցման և ձայների հաշվառման ընթացակարգը, ընտրողների ինքնության հաստատման և քվեաթերթիկի վավերացման համար թանաքի ճիշտ օգտագործումը և թույլ տեսողություն ունեցող ընտրողներին աջակցելու համար խոշորացնող ոսպնյակների օգտագործումը: «Ընտրական հանձնաժողովների անդամները կարևորագույն դեր ունեն ընտրությունների օրվա լավ անցկացումը ապահովելու առումով: Հուսով եմ, որ այս ուսուցողական ծրագիրը կնախապատրաստի նրանց գալիք ընտրությունների մարտահրավերներին»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության հիմքն են: Հետևաբար Եվրամիությունը ակնկալում է, որ Հայաստանը կապահովի գալիք նախագահական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը»,- նշեց Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան: Նա նաև հավելեց, որ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող վերապատրաստումը օգնեց ընտրական հանձնաժողովների անդամներին բարելավելու և թարմացնելու իրենց հմտությունները: Ընտրական հանձնաժողովների անդամները նաև ստացել են տեղեկատվական նյութեր և ձեռնարկներ, տեղեկատվական պաստառներ, որոնք ցուցադրվելու են ընտրատեղամասերում, նոր ընտրական օրենսգիրքը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների ժողովածուն: Վերապատրաստման ծրագիրը կազմակերպել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը /ԱՅ ԷՖ Ի ԷՍ/: Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հովանավորել է նախապատրաստական ծրագիրը դասավանդողների համար, իսկ Բրիտանական դեսպանատունը տրամադրել է խոշորացույցներ թույլ տեսողություն ունեցողների համար: Ծրագիրը մաս է կազմում 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի, որը միտված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի հզորացմանը: Ծրագիրը իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից և ֆինանսավորվում ԵՄ կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |