Թեկնածու. Հայրիկյանի, Հովհաննիսյանի և Բագրատյանի միավորումը իշխանության սցենարն է![]() 11 փետրվարի 2013 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանն իրենց եռամիասնությամբ ցույց են տալիս, որ հավատում են, թե ընտրությունների միջոցով իշխանություն կձևավավորվի և մասնակցում են թատրոնին: Նման կարծիքի է ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Արման Մելիքյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ուրախ է, որ ինքը չկա այդ եռյակում, քանի որ դա իշխանության սցենարն է: «Քաղաքացիներին ապակողմնորոշելով շեղում են իրական խնդիրներից: Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան կդիմի, թե` ոչ, դա էական չէ: Խնդիրն այն է, որ օրինական ընտրություններ կլինե՞ն, թե` ոչ: Հետևաբար աբսուրդ է, որ նրանք կմիավորվեն»,- ասաց Արման Մելիքյանը: Նախագահի թեկնածուի խոսքով` սա մթնախաղ է, որին ինքը չի կարող լուրջ վերաբերել: Անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմելու Հայրիկյանի քայլին, նա ասաց, որ ընտրությունների հետաձգումը իշխանությունների համար լրացուցիչ գլխացավանք է: Արման Մելիքյանի համոզմամբ` Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու շուրջ քաղաքական առևտուր է գնում. «Պարույր Հայրիկյանն օրը յոթ անգամ կարծիք է փոխում: Դա միայն այդ կերպ կարելի է գնահատել: Դա ակնհայտորեն քաղաքական առևտուր է, այլ հարց է` դա առևտուր է թեկնածուների՞ միջև, թե՞ թեկնածուի առևտուրն է իշխանության հետ: Այ դա չեմ կարող ասել»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |