Ucom ընկերությունը անակնկալ է մատուցում վերջին մեկ տարում ամուսնացած բոլոր նորապսակներին![]() 11 փետրվարի 2013 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Առողջ հասարակության հիմքը առողջ ընտանիքն է. սա անվիճելի փաստ է և յուրաքանչյուր պետության զարգացման գրավականը առողջ և ամուր ընտանիքների գոյությունն է, ինչի երաշխավորը դարեր շարունակ եղել է Հայ Առաքելական եկեղեցին: Ողջունելով և խրախուսելով նոր ընտանիք ստեղծելու հայ երիտասարդների որոշումը՝ Ucom ընկերությունը, որպես յուրահատուկ նվեր, անակնկալ է մատուցում վերջին մեկ տարվա ընթացքում ամուսնացած բոլոր նորապսակ զույգերին: 2012 թ. Տեառնընդառաջ եկեղեցական տոնից մինչև 2013թ-ի Տեառնընդառաջն ընկած ժամանակահատվածում ամուսնացած զույգերը փետրվարի 13-ին Ucom ընկերություն ներկայացնելով իրենց ամուսնական վկայականը կամ եկեղեցում պսակադրվելու վկայագիրը, կարող են դառնալ ընկերության բաժանորդներ և երկու ամիս անընդմեջ անվճար օգտվել ընկերության «Երեքը մեկում» կլասիկ փաթեթի ծառայություններից: Լինելով հայկական կազմակերպություն` մենք հավատարիմ ենք մեր ազգային արժեքներին, և ցանկանում ենք նվեր մատուցել մեր նորապսակներին,- նշեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Փաթեթը ներառում է 15Մեգաբիթ/վրկ իմտերնետ, 116 ալիք, հեռախոսակապի բաժանորդավճարը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |