ԱՄՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ԼԱՅՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԲԱՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ

PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Վաշինգթոնում հանդիպել է ԱՄՆ «Sister Cities international» միջազգային կազմակերպության ղեկավարի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքների ու մարզերի միջեւ համագործակցության զարգացման հարցեր: Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել 2006 թվականի գարնանը Երեւանում համատեղ միջազգային կոնֆերանս կազմակերպելու մասին, որին կմասնակցեն ԱՄՆ տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչներ եւ պատասխանատու անձինք: Կազմակերպության անդամակցության եւ միջպետական կապերի հարցերով տնօրեն Է. Քոլբրեքերի կարծիքով` տարածաշրջանային կապերի հաստատումը ԱՄՆ հետ Հայաստանի քաղաքների համար սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների զարգացման լավ եւ հեռանկարային հնարավորություններ կտա:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---