Մինչև ԵԱ հայ բռնցքամարտիկները ելույթ կունենան 3 միջազգային մրցաշարերում![]() 11 փետրվարի 2013 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երկրի առաջնությունից հետո կձևավորվի հավաքականը, որն էլ կսկսի նախապատրաստվել այս տարվա միջազգային մրցաշարերին: «Հայաստանի առաջնությունը միջին մակարդակի էր: Ինձ համար բացահայտում էր մինչև 56 քաշակին կարգում հանդես եկող վանաձորցի Արարատ Մխիթարյանը, որը երիտասարդ բռնցքամարտիկ է: Արթուր Քիրաջյանն ու Հովհաննես Բոչկովն էլ լավ մարզավիճակում էին»,- ասաց Աղամալյանը: Փետրվարի 25-ից թիմն առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Աբովյանում, որին կմասնակցեն 17-18 բռնցքամարտիկներ: «Սրանից հետո հինգ մարզիկ կմեկնի Չեխիայի միջազգային մրցաշարին: Մյուս բռնցքամարտիկներն էլ ելույթ կունենան Ուկրաինայում և Ղազախստանում: Այս մրցաշարերից հետո էլ կկողմնորոշվենք, թե ովքեր մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում»,- ավելացրերց մարզիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |