Անդրիաս Ղուկասյան. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցը այլ քաղաքական նպատակներ է հետապնդում

Անդրիաս Ղուկասյան. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցը այլ քաղաքական նպատակներ է հետապնդում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության երկարաժամկետ դիտորդների` Հայաստանում նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը չի անդրադարձել հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առաջադրած պահանջներին և դրանց գնահատականների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում որևէ կապ չունի ժողովրդավարության հետ և այլ քաղաքական նպատակներ է հետապնդում:

«ԵԱՀԿ անդամ պետություններում ժողովրդավարական ընտրությունների անցկացման վերաբերյալ գոյություն ունեցող պարտավորությունները» փաստաթղթի 6.4 կետի համաձայն պետությունը մերժում է թեկնածուի գրանցումը, երբ նա կամ իր կողմից ներկայացված կուսակցությունը խախտում են սահմանադրությունը: Ինչպես հայտնի է, Անդրիաս Ղուկասյանի հացադուլի պահանջը հենց այն է, որ ԿԸՀ-ն անվավեր ճանաչի իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի գրանցումը:

Ըստ Անդրաս Ղուկասյանի` առաքելության զեկույցից պարզ է դառնում, որ դիտորդներն «անտեսում են Հայաստանի ամբողջ հանրությանը հայտնի փաստը, որ 10 տարուց ավելի ՀՀ-ում իշխող ՀՀԿ-ն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ` բաժանում է ընտրակաշառք և հարկադրում է քաղաքացիներին քվեարկել»:

 Ուշագրավ
---