Ն. Զոհրաբյան. Եթե ԵԽ-ն չկարողանա կանխել Բաքվի «նավթադոլարային առաջընթացը», կկանգնի լուրջ ճգնաժամի առջև![]() 11 փետրվարի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի և նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին, ինչպես նաև հետընտրական հնարավոր քաղաքական զարգացումներին, հայտնել է ԱԺ մամլո ծառայությունը: Նաիրա Զոհրաբյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկեցին մայիսին Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդում նախարարների կոմիտեի նախագահության ստանձնման հարցը: Ըստ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ կարևոր է, որ Հայաստանը հստակեցնի իր վեցամսյա նախագահության ժամանակահատվածի հիմնական գերակայությունները, որպեսզի դրանք լինեն իրապես աշխատող և կենսունակ: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի համար դա կարևոր ժամանակահատված է` ցույց տալու եվրոպական արժեքներին իր հավատարմությունը: Հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունը հայտնեց վերջին շրջանում Եվրոպայի խորհրդում արժեքների ճգնաժամի վերաբերյալ՝ նշելով, որ, ցավոք սրտի, Ադրբեջանը կարողանում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցում, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, իր նավթադոլարներով մթնոլորտ ստեղծել: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե Եվրոպայի խորհուրդը և միջազգային կառույցները չկարողանան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի «նավթադոլարային առաջընթացը» կանխելու համար, ապա կկանգնեն լուրջ ճգնաժամի առջև: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |