ICES նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի հետ![]() 11 փետրվարի 2013 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար ու Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) նախագահ Ալեքսանդր Ցինկերը հանդիպել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է ԵԽ ԽՎ նախկին փոխնախագահ, առաքելության անդամ Աննա Չուդովան: Ցինկերը ներկայացրել է իր գլխավորած կենտրոնի աշխատանքը, նշել է, որ նրա անդամներն արդեն վերլուծել են ՀՀ օրենսդրությունը և աշխատում են ԿԸՀ հետ: Բացի այդ, Ցինկերը նշել է, որ դիտորդները աշխատանքային հանդիպումներ են ունեցել թեկնածուների մեծ մասի հետ: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները հարթ կանցնեն, ավելի հարթ, քան մայիսի ԱԺ ընտրությունները: Այն ժամանակ ի հայտ եկած թերություններից շատերը շտկվել են: Մասնավորապես, ճշգրտվել են ընտրողների ցուցակները, լուծվել է ահետացող թանաքի հարցը անձնագրերում դրոշմ դնելու համար: Դիտորդներն այսօր հանդիպել են նաև նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ: Փետրվարի 16-ին կայանալիք մամլո ասուլիսում կներակայացվի դիտորդների երկրորդ միջանկյալ զեկույցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |