ՎԶՄԲ-ն 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն կտրամադրի Հայաստանին![]() 11 փետրվարի 2013 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին ս.թ. փետրվարի 11-ին ստորագրեցին «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» փոխառության համաձայնագիրը, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական համայնքների շուկաների և ծառայությունների հասանելիութունը, ինչպես նաև ամրապնդել ՀՀ տրասպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու Կենսական նշանակության ճանապարհային ցանցը: Մասնավորապես նախատեսվում է իրականացնել կենսական նշանակության ճանապարհային ցանցի` մոտ 147 կմ երկարությամբ ընտրված ճանապարհների բարելավման աշխատանքներ, մոտ 23 կմ երկարությամբ ընտրված կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգում և ընթացիկ պահպանություն, ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տվյալների բազայի ձեռքբերում և ներդրում, ճանապարհային երթևկության անվտանգության ծրագրի իրականացում: Փոխառությունը տրամադրվում է 25 տարվա մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ, փոփոխվող տոկոսադրույքով (6-ամսյա LIBOR+փոփոխական սփռվածք (spread))` համաձայն ՎԶՄԲ-ի ստանդարտ պայմանների: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017թ. հունիսի 30-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |