ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԲԱՔՈՒՆ ԴԵՄ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները (ՈԿԿ) ցանկանում են մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդներ: Այդ մասին տեղեկացրել է ԿԸՀ քարտուղար Վիդադի Մահմուդլուն: Անվանելով դա «Երեւանի հերթական սադրանք», ԿԸՀ քարտուղարն ասել է, որ Ադրբեջանը դա թույլ չի տա: Մահմուդլուն նաեւ հաղորդել է, որ դեռեւս պատասխան չի եկել միջազգային կազմակերպություններից «Խանքենդիի ընտրատարածքում» ընտրողների ցուցակները կազմելում աջակցություն ստանալու վերաբերյալ: «Նշված տարածքում ընտրություններ կանցկացվեն: Դա միանշանակ է: Սակայն կմասնակցեն արդյոք հայերը ընտրություններին, դեռեւս հայտնի չէ: Եվ այդ պատճառով նշված տարածքում ընտրությունները կարող են չկայանալ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---