Կուզենայի, որ «հոգևոր Հայաստանի» փոխարեն նյութական մեծ Հայաստան լիներ. Հ.Մաթևոսյանի 78-ամյակն է

Կուզենայի, որ «հոգևոր Հայաստանի» փոխարեն նյութական մեծ Հայաստան լիներ. Հ.Մաթևոսյանի 78-ամյակն է

PanARMENIAN.Net - …Կուզենայի, որ «հոգևոր Հայաստանի» փոխարեն նյութական մեծ Հայաստան լիներ, ոտքիս տակ հող լիներ, շներս նախիրներիս կողքին և որդիներս էլ սահմանիս վրա կանգնած լինեին:

Այսօր լրանում է Հրանտ Մաթևոսյանի 78-ամյակը: Կոմիտասի անվան պանթեոնում ժամը 13:00-ին խնկարկմամբ կնշվի գրողի ծննդյան օրը: Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում: 1952 թվականից տեղափոխվել է Երևան: Աշխատել է տպարանում, այնուհետև 1958-62-ին որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և Գրական թերթում:

Գրական աշխարհը նրան ճանաչեց 1961 թվականին՝ լայն արձագանք գտած «Ահնիձոր« ակնարկով: ՍՍՀՄ գրողների միության անդամ էր 1964 թվականից: 1995-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Մաթևոսյնաի ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են բազմաթիվ լեզուներով: Հրանտ Մաթևոսյանի վիպակների հիման վրա են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը» կինոնկարները, նրա ստեղածագործությունների հիման վրա են բեմադրվել մի շարք ներկայացումներ: Մաթևոսյանը ճանաչված էր ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---