12 փետրվարի 2013 - 14:30 AMT
Հայրիկյանը՝ Բագրատյանին. Հրանտ, դու ո՞վ ես, որ ես քեզ հետ գաղտնի խոսակցություն ունենամ

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նոր Հրանտ Բագրատյան է բացահայտել և շատ է տխրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայրիկյանը՝ անդրադառնալով նախօրեին Հրանտ Բագրատյանի՝ միասնական թեկնածու ձեևավորելու իր կոչի մեկնաբանություններին: Հրանտ Բագրատյանն իր թիմակիցներին է դավաճանել: Իրեն պառլամենտական աթոռ տված Տեր-Պետրոսյանին անգամ չհարցրեց, ի՞նչ կարծիքի ես, ուզում եմ առաջադրվել: Եթե իշխանությունը չարիք է, ապա Բագրատյանը չորս տարի չարիք է եղել: Դա մանկապարտեզային մտածելակերպ է: Քաղաքական կյանքը չի բաժանվում իշխանության և ընդդիմության: Բաժանվում է գաղափարների, քաղաքկանությունների»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրանտ Բագրատյանը միասկանան թեկնածուով ընտրապայքարը շարունակելու Պարույր Հայրիկյանի նախաձեռնությունը հնավոր համարեց, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը ապացուցեն, որ ընդդիմություն են, որ պաշտոններ չեն ստենձնելու և չեն շնորհավորելու հաղթողին:

Պարույր Հայրիկյանը նկատեց, որ այսօրվա ՀՀ նախագահի թեկնածուների մեջ երկու հոգի կա, որ պաշտոն ունեն՝ Սերժ Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանը: «Բան ու գործ չունե՞ս, Հրանտ: Եթե դու ընդդիմադիր ես, պիտի իշխանության դեմ պայքարես», հայտարարեց Հայրիկյանը: Նա նշեց, որ միասին հաջողության հասնելու հնարավորություն կար, սակայն իր լուրջ առաջարկը բամբասանքների վերածեցին:

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե միասնական դաշտ ձևովորելու վերաբերյալ նախապես քննարկումներ են եղել գաղտնի, և հիմա Հայրիկյանը հանկարձ բարձրաձայյնել է դրանք, Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքը հանրությանը վերաբերող հարցին որոշել էր հրապարակային լուծում տալ և կոչով հանդես եկավ: Իսկ գաղտնի քննարկումներ առհասարակ չեն եղել: «Խանդից, բարդույթից, թե չգիտեմ ինչից ելնելով դա որակեցին որպես գաղտնի խորհրդակցությունների բացահայտում: Հրանտ, դու ո՞վ ես, որ ես քեզ հետ գաղտնի խոսակցություն ունենամ: Ես ե՞րբ եմ ժողովրդից գաղտնի գործել: Դու գո՞ղ ես, թե՞ ավազակ: Ինչու պետք է գաղտնի խոսեմ ժողովրդավարության մասին: Դա ի՞նչ բոլշևիկյան, ՀՀՇ-ական մտածելակերպ է: Մարդը պատկերացնում է, թե դառնում է սովխոզի նախագահ, նա չի պատեկարցնում երկիրի նախագահը ինչ է: Պետք է պետականաշինության ծրագրեր ներկայացնել, ոչ թե տնտեսական միայն: Բայց ես անգամ այդ դեպքում էի պատրաստ համագործակցել»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է Բագրատյանի՝ միավորվելու համար ներկայացրած այն նախապայմանին, թե Հայրիկյանն ու Հովհաննիսյանը պետք է հայտարարեն, որ չեն շնորհավորի հաղթղին, Հայրիկյանը պատասխանեց. «Ես անգամ նարդի խաղալուց եմ շնորհավորում»:

Ըստ թեկնածուի՝ դեռ այսօր, վաղը փոփոխություններ կարելի է անել, բայց ոչ արմատական, իհարկե: «Այսօր փոխվում է նախագահը, եթե փոխվի իհարկե: Միասնականը հարյուր տոկոս հաղթանակի հնարավորություն էր, բայց այսօր էլ հաղթանակի ճանապարհ կա»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Անգամ այսքանից հետո, թեկնածուն չբացառեց միասնական դաշտի ձևավորումը: