Վաֆա Գուլուզադե. Ռուսական կողմի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ սուտ են![]() 12 փետրվարի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Բաքվում լույս տեսնող «Ադալյաթ» թերթում հրապարակված «Ռուսաստանը դեպի փլուզում է գնում» հոդվածում Վաֆա Գուլուզադեն գրում է, թե ռուսական կողմի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ սուտ են, բացառությամբ Պետդումայի խոսնակ Նառիշկինի վերջին հայտարարության, որտեղ նա ասել է, որ հակամարտությունը բարդ է ու տևական: Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի համար շահավետ է այս վիճակում պահել հակամարտությունը, քանի որ Մոսկվան հասկանում է, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, Հայաստանն անմիջապես համագործակցություն կհաստատի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ դա դուրս կբերի Հարավային Կովկասը Ռուսաստանի հսկողությունից: Նա նաև գրում է, թե Ռուսաստանն աստիճանաբար դեպի փլուզում է գնում, և դա բարդացնում է իրավիճակը տարածաշրջանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |