Հրանտ Ենոքյանը չի կարծում, թե ըմբշամարտը կհանվի Օլիմպիական խաղերի ծրագրից![]() 12 փետրվարի 2013 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը խորհուրդ է տվել հանել ըմբշամարտը 2020թ. ամառային ՕԽ ծրագրից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը նշել է, որ նման լուրեր կային դեռ 2008թ. Պեկինի Օլիմպիադայի ժամանակներից: «Այն ժամանակ խոսքը գնում էր ազատ ոճի ըմբշամարտի մասին, բայց դա տեղի չունեցավ: Կարծում եմ, որ այժմ էլ այդպիսի որոշում չի կայացվի, քանի որ ԱՄՆ-ն ու եվրոպական շատ երկրներ լավ ավանդույթներ ունեն այդ մարզաձևում և թույլ չեն տա հանել այն Օլիմպիական խաղերի ծրագրից»,-ասել է Ենոքյանը: Ըստ նրա, հնարավոր է, որ մեդալների 18 հավաքածուներից խաղարկվեն միայն 10-ը, սակայն, հազիվ թե ըմբշամարտն ընդհանրապես հանեն Օլիմպիադայի ծրագրից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |