«ARMENIA EXPO 2005». ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Երեւանի Կ.Դեմիճյանի մարզահամերգային համալիրում կայացել է «Armenia EXPO 2005» ունիվերսալ տարածաշրջանային առեւտրարդյունաբերական էքսպո համաժողովը, որը ներառում է մի շարք միջոցառումներ` զուգահեռ անցկացվող 6 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսներ, «Համագործակցություն 2005» հայ-ռուսաստանյան գործարար հանդիպումը, ԱՄՆ եւ Չինաստանի գործարար օրերը, մրցույթ «Բարձր որակ» անվանակարգում, «Առաքել» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը: Ցուցահանդեսում իրենց մասնակցությունն են հաստատել ավելի քան 180 տեղական եւ արտասահմանյան, արդյունաբերական, կոմերցիոն կազմակերպություններ, ընկերություններ եւ ասոցիացիաներ: Անցյալ տարվա համեմատ` զգալի ավելացել է ցուցահանդեսի ցուցանմուշների ընդհանուր մակերեսը, ինչպես նաեւ զգալի է «Armenia EXPO 2005» էքսպո համաժողովում արտասահմանյան մասնակիցների թվի աճը, որը Հայաստանի նկատմամբ արտասահմանյան ներդրողների հետաքրքրության վկայությունն է: Ցուցահանդեսին մասնակցում են արտասահմանյան ընկերություններ 15 երկրներից: Առանձին ցուցանմուշային տարածքներով իրենց ապրանքներն ու ծառայություններն են ներկայացնում Լեռնային Ղարաբաղը, Բելառուսը եւ Ինդոնեզիան: Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերով` «Armenia EXPO 2005»-ն հեռանկարներ է ստեղծում արտասահմանյան ներդրումների աճի, նոր գործընկերների ձեռքբերման համար: Իսկ Հայաստանում առաջին անգամ գտնվող ընկերությունների մասնակցությունը համագործակցության հնարավորություն է տալիս տեխնոլոգիական զարգացման, միջազգային համագործակցության եւ շուկայի ընդլայնման ոլորտներում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---