14 սեպտեմբերի 2005 - 12:03 AMT
Վ. ՄԱՏՎԻԵՆԿՈ. ՊԵՏԵՐԲՈՒՐԳՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
2005 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 15 %: Սակայն, ինչպես հայտարարել է Հայաստանում այցով գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն, երկու մայրաքաղաքների միջեւ տնտեսական համագործակցության ծավալը, որը հասել է 9 մլն դոլարի, չի համապատասխանում կողմերի իրական ներուժերին: Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, նահանգապետն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում տրամադրել հողատարածություն` հայկական առեւտրի կենտրոնի շինարարության համար: «Մենք եկել ենք շատ լուրջ մտադրություններով` զարգացնել եւ ընդլայնել Երեւանի հետ համագործակցությունը: Մեր պատվիրակութան կազմում են ինչպես մշակույթի գործիչներ, այնպես էլ` ձեռներեցներ, որոնք կհանդիպեն իրենց հայ գործընկերներին եւ կքննարկեն նրանց հետ համագործակցության հեռանկարները: Սանկտ Պետերբուգրի բնակիչները ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին, որի վկայությունն է վերջերս մեզ մոտ անցկացված Հայկական մշակույթի օրերը: Պետերբուրգցիները կարոտել են հայկական մշակույթին»,- նշել է Վ.Մատվիենկոն: Նրա խոսքերով` ներկայումս պատրաստվում է եւ երկու ամսից կստորագրվի համաձայնագիր, որում նշված են մոտակա երեք տարում նախատեսված համագործակցության ոլորտներն ու ուղիները, ինչպես նաեւ հիմք է դրված համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: