16 փետրվարի 2013 - 10:57 AMT
Իրանին կառաջարկեն թեթևացնել պատժամիջոցներն ուրանի հարստացման գործարանի փակման դիմաց

Առաջատար գերտերությունները Իրանին կառաջարկեն թեթևացնել պատժամիջոցները ոսկու ու այլ թանկարժեք մետաղների վաճառման գծով ուրանի հարստացման գործարանի փակման դիմաց, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Համապատասխան առաջարկը կարվի փետրվարի 26-ին Ալմաթիում կայանալիք բանակցությունների շրջանակում: