ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՀԵՌԱՆԿԱՐ15 սեպտեմբերի 2005 - 07:44 AMT PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն սեպտեմբերի 14-ին այցելել է Երեւանի Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան (ՌՀՀ): Նշենք, որ Մատվիենկոն նախօրեին է ժամանել Երեւան` Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում Սանքտ Պետերբուրգի օրերին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:Համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումից հետո, ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը Վալենտինա Մատվիենկոյին է հանձնել հրապարակման 1000-ամյակին նվիրված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն: Սանքտ Պետերբուրգի նահանգապետի պատվին համալսարանի ուսանողները նախապատրաստել էին մշակութային ծրագիր: Հանդես գալով հավաքվածների առջեւ, Վալենտինա Մատվիենկոն նշել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերը «հանրապետության տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովման գործում»: «Ռուս-հայկական հարաբերություններում նկատվում է համագործակցության մեծ հեռանկար, մասնավորապես, բանկային եւ արդյունաբերական ոլորտներում: Ապրանքաշրջանառությունը Սանքտ Պետերբուրգի եւ Երեւանի միջեւ աճել է 15 տոկոսով` կազմելով 9 մլն դոլար»,-հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանում գործում են ռուսական կապիտալով շուրջ 100 ձեռնարկություններ, իսկ պատվիրակության կազմում ընդգրկված գործարարները իրենց հայ գործընկերների հետ բանակցում են համագործակցության զարգացման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման շուրջ: Նշենք, որ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնավարման տարիներին Սանքտ Պետերբուրգի բյուջեն 2,5 մլրդ դոլարից աճել է մինչեւ 5 մլրդ դոլար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |