ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԱԶԳԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Երիտասարդ գիտնական, պատմական գիտությունների թեկնածու, երեւանցի Արսեն Հակոբյանը դաշտային հետազոտություններ է անցկացնում Հյուսիսային Կովկասի արեւելյան մասում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Նրա ազգաբանական հետազոտությունների օբյեկտն է հանդիսանում այն հայերի խումբը, որոնք XVIII դարում Դերբենթի, Կուբայի եւ Մուշկուրի շրջաններից գաղթել են Հյուսիսային Կովկաս, որտեղ հիմնավորվել են Սուրբ Խաչում (այժմ, Բուդյոնովսկ), Կիզլյարում. Եդեսիայում եւ այլն: Ընդհանուր համատեքստում այդ խմբին են պատկանում նաեւ 1988-89 թթ.Ադրբեջանական ԽՍՀ հայկական Քիլվար եւ Մադրասա գյուղերից բռնագաղթված բնակիչները: Հայերի այդ բացառիկ խումբը պատմական հանգամանքների բերումով իրանալեզու է եղել (թաթերի լեզու): Հարկ է ընդգծել, որ հայաստանցի գիտնականի կողմից տարվող աշխատանքը ըստ էության հայերի այդ խմբի առաջին ազգագրական հետազոտությունն է, որը սփյուռքում գոյատեւման հետաքրքիր օրինակ է ծառայում: Եթե նկատի ունենանք նաեւ տարածաշրջանի բախումնածին ներուժը, ապա հետազոտությունների արդիականությունը, կապված Հյուսիսային Կովկասի հայերի ներկայիս խնդրի հետ, հատուկ նշանակություն է ստանում:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---