16 փետրվարի 2013 - 18:49 AMT
Բոլոր ճանապարհները բաց են, Սելիմի լեռնանցքը` միակողմանի

Փետրվարի 16-ին` ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Կոտայքում և Արթիկում, տեղում է թույլ ձյուն: Ուժեղ ձյան և բքի պատճառով Մարտունու կողմից փակ է Սելիմի լեռնանցքը, հայտնում էՀայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով: