ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում չի և այսօր քվեարկությանը չի մասնակցի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, հասցնի մասնակցել ընտրություններին:
Հայաստանում այսօր նախագահի ընտրություններ են: Երկրի գլխավոր պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու: