Թուրքիայում բողոքի ակցիա է տեղի ունեցել «Էրգենեկոնի» գործով դատավարության դեմ

Թուրքիայում բողոքի ակցիա է տեղի ունեցել «Էրգենեկոնի» գործով դատավարության դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանները արցունքաբեր նռնակներ ու ջրցան մեքենաներ են կիրառել, ցրելու համար բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք հավաքվել էին Ստամբուլի դատարանի առաջ: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, երկրում արդեն չորրորդ տարին է ընթանում է «Էրգենեկոնի» գործով դատավարությունը:

Զինվորականների, գործարարների, քաղաքական գործիչների ու լրագրողների մի մեծ խումբ մեղադրվում է իշխող կուսակցությունը տապալելու փորձի մեջ: Զինվորականներին նաև մեղադրում են գաղտնի «Մեծ մահակ» ծրագրի առկայության համար, համաձյան որի երկրի ղեկավարությունը պետք է սպանվեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---