ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Վրաստանում մեկնարկել են ցուցադրական զորավարժությունները 18 երկրների զինծառայողների մասնակցությամբ: Զորավորժությունները անցնում են «Վազիանի» հրաձգարանում, որը գտնվում 30 կմ հեռավորության վրա երկրի մայրաքաղաք Թբիլիսիից: Զորավարժություններին մասնակցում են, մասնավորապես, զինծառայողներ Հայաստանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռումինիայից, Լատվիայից, Մակեդոնիայից, ԱՄՆ-ից: Զորավարժությունները ղեկավարում է Եվրոպայում Միացյալ Նահանգների զինված ուժերի միացյալ հրամանատարության գնդապետ Ռասսել Ռիչարդսոնը: Զորավարժությունների սցենարով, ահաբեկիչների խումբը փորձում է վերահսկողության տակ վերցնել երկաթուղին եւ պատանդ է վերցնում խաղաղ բնակիչների: Պաշտպանության գերատեսչության հատուկ նշանակության ջոկատը հատուկ գործողություն է անցկացնում պայմանական ահաբեկիչների ոչնչացման նպատակով եւ ազատում է խաղաղ բնակիչների: Զորավարժությունների ընթացքին հետեւում էր Վրաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Թեֆտը: Resuer-medcuer-05 զորավարժությունները անցնում են ԱՄՆ հովանու ներքո ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որի ընթացքին հետեւում են ծրագրի մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները: Զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ սեպտեմբերի 22-ը, մասնակցում են ռազմական բժիշկներ, ցամաքային եւ ծովային հետեւակազորի զինծառայողներ, ինչպես նաեւ ռազմական ջրասույզների խումբը: Զորավարժությունները միաժամանակ ընթանում են «Վազիանի» հրաձգարանում եւ Չակվիյում` Վրաստանի տարածքային ջրերում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---