19 փետրվարի 2013 - 17:30 AMT
Աշխարհի գավաթի երկրորդ հանդիպումը հայ ըմբիշները կանցկացնեն Բուլղարիայի հետ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երկրորդ հանդիպմանը Թեհրանում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Բուլղարիան: Արդեն հայտնի են երկու հավաքականների կազմերը: Մինչև 55կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը կհանդիպի Ստեֆան Գրիգորովի հետ, Ալեքսան Միքայելյանը (60կգ ք/կ)՝ Ռոմեն Սավիչևի հետ, Տիգրան Թորոսյանը (66կգ ք/կ)՝ Միլեն Դիմիտրովի հետ, Ռաֆիկ Մանուկյանը (74կգ ք/կ)՝ Դանիել Ալեքսանդրովի հետ, Հրաչ Հովհաննիսյանը (84կգ ք/կ)՝ Ստանիսլավ Կանևի հետ, Սարգիս Տոնոյանը (96կգ ք/կ)՝ Դանիել Բանկովի, իսկ Վաչիկ Եղիազարյանը՝ Իվան Իվանովի հետ:

A խմբի առաջին հանդիպմանը հայ մարզիկները 2:5 հաշվով պարտություն են կրել Ռուսաստանից, իսկ Բուլղարիան նույն հաշվով զիջել է Բելառուսին: