Ադրբեջանում մտադիր են փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը![]() 19 փետրվարի 2013 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում փոփոխություններ կկատարվեն օրենսդրության մեջ, որով նախատեսվում է անհրաժեշտության դեպքում հատուկ ռազմական ռեժիմ սահմանել սահմանափակ տարածքներում և ընդլայնել տեղեկատվական հնարավորությունները ռազմական պայմաններում: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ առնչությամբ կարող են լրացումներ կատարվել «Ռազմական դրության մասին» օրենքում: Մեկնաբանելով այս հարցը՝ Մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը հայտնել է, որ նման փոփոխությունը հնարավոր է ու միանգամայն իրական: «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ սրվել է: Ռազմական գործողությունների պայմաններում օդանավակայանի հարցի արծարծումը, և դրանով իսկ Ադրբեջանին սադրելը, բացահայտորեն մատնանշում է, որ հայերը որոշել են զանգվածային զինված հակամարտություն կազմակերպել: Պայքարը մեր օդային տարածության համար և ինքնաթիռների ոչնչացման հավանականությունը նշանակում են երկրորդ ղարաբաղյան պատերազմի մեկնարկ: Այս դեպքում երկիրը պետք է ռազմական իրավիճակ հայտարարի որոշակի լոկալ գոտում: Ադրեջանը պետք է առավել ինտենսիվ դարձնի կապերը միջազգային տեղեկատվական համակարգերի հետ: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը պետք է մի շարք փոփոխություններ կատարի «Ռազմական դրության մասին» օրենքում և ձևավորի Ղարաբաղի գոտում ռազմական դրություն հայտարարելու հիմքերը»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |