19 փետրվարի 2013 - 19:04 AMT
Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանն, իրոք, միջնորդում է ղարաբաղյան կարգավորմանը

ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում, որը ներառում է ԼՂ հարցը, ոչ մի նոր բան Ադրբեջանի համար չկա, հայտարարել է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:

«Նորություն կլիներ, եթե ԼՂ հարցը չհիշատակվեր: Այժմ մենք միայն փաստի արձանագրում ենք տեսնում. Ռուսաստանն, իրոք, միջնորդում է ղարաբաղյան կարգավորմանը»,-ասել է նա:

«ՌԴ-ն ոչ միայն միջնորդում է, այլ նաև բանակցում է որպես ղարաբաղյան հակամարտության մասնակից, թեև Հայաստանի ու ՌԴ արտաքին քաղաքականության միջև տարբերություններ կան: Սակայն Ղարաբաղի հարցում Հայաստանն ու ՌԴ-ն միասնական դիրքերից են հանդես գալիս»,-ասել է Մուսաբեկովը: Պատգամավորն ասել է, որ ՌԴ-ն հնարավոր չէ հանել բանակցություններից, նույնիսկ եթե նա միջնորդ չլիներ: «Փաստացի Ռուսաստանը միջնորդ չէ: Մենք բանակցում ենք, թեև Մոսկվան դա միջնորդություն է անվանում»,-ասել է ա: