20 փետրվարի 2013 - 11:42 AMT
Սիրիայի հյուսիսում հրադադար է կնքվել քրդերի ու զինյալ ընդդիմադիրների միջև

Քուրդ կամավորների ու այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի զինյալների հրամանատարների միջև հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Ռաս էլ Այն քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 5 կմ հեռավորության վրա:

Ինչպես հայտնել է «Աս Սաֆիր» թերթը, հրադադարի գնալ կողմերին դրդել է ընդդիմադիր գործիչ Միշել Կիլոն, որը հանդես է գալիս որպես միջնորդ: Ըստ համաձայնության, Սիրիայի ազատ բանակի գրոհայինները կդադարեցնեն Ռաս էլ Այնի շրջափակումը, իսկ քրդերը թույլ կտան նրանց ազատ տեղաշարժվել քաղաքում առանց զենքի: Ընթացիկ հարցերի լուծման համար ստեղծվում է կազմկոմիտե, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: