Ջ. ՌԱԴԱՆՈՎԻՉԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության երկու բանաձեւերի ընդունումը, տեղեկացնում է Ամերիկայի Հայկական համագումարը: «ԱՄՆ Ազգային արխիվը լի է հազարավոր էջերով, որոնցում փաստված է հայ ժողովրդի կանխամտածված բնաջնջումը: Երբ Հայոց ցեղասպանությունը գործադրվում էր, ԱՄՆ աննախադեպ դիվանագիտական, քաղաքական եւ մարդասիրական պայքար սկսեց` վերջ տալու սպանդին եւ պաշտպանելու վերապրողներին»,- հայտարարել է Ջ. Ռադանովիչը: Նրա խոսքերով` բանաձեւերը «պատշաճ կերպով ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, վերահաստատում Միացյալ Նահանգների պատմության հպարտ էջը եւ ցեղասպանության հետագա դեպքերը կանխելու մեր պատրաստակամությունը»: Ջ.Ռադանովիչը ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցության խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնեի, ինչպես նաեւ Ադամ Շիֆֆի հետ համատեղ քննարկման եւ քվեարկման է ներկայացրել 316-րդ բանաձեւը: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ամերիկահայության անունից երախտագիտություն է հայտնել Ջորջ Ռադանովիչին` ընդգծելով, որ արդեն ավելի քան մեկ տասնամյակ կոնգրեսականը ջանքեր է գործադրում ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Համբարյանի խոսքերով` այժմ, հիմնվելով Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի որոշման վրա, պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունվի ամբողջ Ներկայացուցիչների պալատի կողմից:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---