ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ` ԱՄՆ ՈՂՋ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը` ԱՄՆ ողջ հայ համայնքի, Հայ դատի կազմակերպությունների եւ հանձնաժողովների ջանքերի շնորհիվ է ձեռքբերվել, Բեյրութի «Ազդակ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի Վաշինգթոնի գրասենյակի համակարգող Եղիսաբեթ Չուլճյանը : Ներկայացնելով փաստաթղթերը` Ե.Չուլճյանը նշել է, որ առաջինը կոչ է անում «ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ օգտագործել այդ տերմինը, որը պետք է արտացոլվի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունում»: Երկրորդ բանաձեւը կոչ է անում Թուրքիային` հրաժարվել այդ հանցագործության հերքման քաղաքականությունից եւ Հայաստանի հետ երկխոսություն սկսել` հարցի արդարացի լուծման համար: Անդրադառնալով վերջին ժամանակներս ԱՄՆ-ում թուրքական դեսպանատան եւ թուրքական կազմակերպությունների կողմից 2000 թվականին հայանպաստ բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու նպատակով Ներկայացուցիչների պալատի նախագահ Դենիս Հասթըրթին վճարված կաշառքի մասին տեղեկություններին` Ե. Չուլճյանը նշել է. «Կան երկրները, որոնք փորձում են ինչ-որ ձեւով, գաղտնի կերպով փոխել ամերիկյան օրենսդրական գործընթացը: Սա անհրաժեշտություն է առաջացնումն համոզել հանրությանը, որ ամերիկյան քաղաքական գործընթացը թափանցիկ չէ»: «Վստահ ենք, որ եթե բանաձեւերը ներկայացվեն Ներկայացուցիչների պալատին, ապա կընդունվեն: Սա չի նշանակում, թե մեր գործն ավարտված է. աշխատանքը շարունակվելու է, եւ շարունակելու ենք մեր տեսակետը ներկայացնել խորհրդարանականներին: Մենք լավատես ենք»,- հավաստիացրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի համակարգողը, տեղեկացնում է «Երկիր» թերթը:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---