21 սեպտեմբերի 2005 - 09:53 AMT
ՇԱՐԺԱՅԻ ՇԵՅԽԸ ՇՈՆՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Եկող շաբաթ Արաբական Միացյալ էմիրություններից սպասվում է եւս մեկ պատվիրակության այցը Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի շեյխ դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմին, հույս հայտնելով, որ նրանք իրենց ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նա նաեւ նշել է, որ պատվիրակությունն ավելի խորությամբ կքննարկի երկու երկրների համագործակցությանը վերաբերող այն բոլոր հարցերը, որոնք արծարծվել են իր այցելության ժամանակ: Մոհամմադ ալ Կասիմիի գնահատմամբ, այցն արդյունավետ էր հատկապես գիտական, մշակութային, տնտեսական բնագավառներում համագործակցություն ստեղծելու առումով: Շարժայի շեյխը շնորհավորեց Հայաստանին Անկախության օրվա առթիվ` ցանկանալով, որ վերանան երկրի զարգացմանը խոչընդոտող բոլոր դժվարությունները: