21 սեպտեմբերի 2005 - 10:17 AMT
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ
«Լեռնային Ղարաբաղը չի հրաժարվելու իր անկախությունից: Ի սկզբանե գիտեինք, որ դա երկար ու ծանր ճանապարհ է, պետք է պատրաստ լինենք անցնել դա»,- այսօր Եռաբլուրում լրագրողների ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ-ն շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի հնարավորինս արագ, բայց դա կախված չէ միայն ղարաբաղյան կողմից: Ա.Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ «Արցախը հասնելու է իր նպատակներին»: