22 սեպտեմբերի 2005 - 07:57 AMT
ԵԼԻԶԱՎԵՏԱ II ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի Ելիզավետա II շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Ինձ համար չափազանց հաճելի է ուղղել Ձեզ իմ շնորհավորանքները Ձեր ազգային տոնի առթիվ եւ բարգավճման ու երջանկության բարեմաղթանքները հղել հայ ժողովրդին»: