21 փետրվարի 2013 - 18:24 AMT
Պաշտոնական Բաքուն բացատրություններ է պահանջում Գյուլից Հայաստանի նախագահին շնորհավորելու վերաբերյալ

Թուրքիան պետք է պարզույթուն մտցնի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված շնորհավորական ուղերձի հարցում, գտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

«Մամուլից ինձ հայտնի դարձավ, որ իբր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել: Ես ճշգրիտ տեղեկություն չունեմ, քանի որ պետք է ուսումնասիրել այդ հարցը, քանի որ Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանի անունով մեկ-երկու շնորհավորանք է ստացվել: Եվ եթե նույնիսկ նման շնորհավորանք եղել է, հարկավոր է, որ Թուրքական պետության դիրքորոշումը, Աբդուլլահ Գյուլի դիրքորոշումը պարզաբանվի»,-ասել է Նովրուզ Մամեդովը, գրում է «Թրենդ» գործակալությունը: