«Երևան Ջուր» ընկերությունն արդեն վերսկսել է ջրաշինարարական աշխատանքները մայրաքաղաքում: Նպատակը ջրամատակարարման հետագա բարելավումն է Երևանում և համակարգի արդիականացումը:
Փետրվարի 21-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 22-ը ժամը 10.00-ն հայտարարվել էր Աջափնյակ վարչական շրջանի Հույսի Ավան, Շիրազ, Մազմանյան, Բաշինջաղյան, Մարգարյան փողոցների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքի, Հալաբյան փողոցի 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 65 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին:
Այդ ընթացքում Կարմիր Խաչի հարևանությամբ, Բաշինջաղյան 1 և 2 նրբանցքներում և Մարգարյան 1 նրբանցքում նախատեսվում է իրականացնել 4 անուն բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքներ (վթարված փականի փոխարինում, ներցանցային հիդրավլիկական կապի անջատում), ինչպես նաև՝ այլ վերանորոգման աշխատանքներ: