21 փետրվարի 2013 - 18:48 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Իշխանությունները մի փոքր «ֆոկուս» փորձեցին անել

Րաֆֆի Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, եկավ Ազատության հրապարակ, նրա ելույթը կարճ տևեց: Հովհաննիսյանն ասաց հետևյալը. «Այսօր հայտարարված հանրահավաք չէ, մի քանի ժամ առաջ պետք է տեղի ունենար ՀՀԿ թեկնածուի հանրահավաքը, որը չկայացավ, դա իրենց որոշումն է, մի քանի ժամ ուշացումով կայանում է հայ ժողովրդի հավաքը: Եթե այստեղ կա պատասխանատու մարդ, որ կարող է մոտենալ ու ասել, որ սա խախտում է ՀՀ Սահմանադրությունը, թող գա ու ասի:

Դուք արդեն գիտեք, որ այսօր իմ հրավերով ու Հրանտ Բագրատյանի հորդորով ես հանդիպեցի պարոն Սարգսյանի հետ: Զրույցի մանրամասները վաղը կներկայացնեմ ամենայն մանրամասնությամբ: Բայց մի բան, որ հստակ լինի՝ արդեն կարծես ուղղում են իրենց սխալը: Մի փոքր «ֆոկուս» փորձեցին անել, բայց ես զանգեցի պարոն Սարգսյանի խոսնակին ու ասացի՝ ուղղեք սխալը: Մենք կողմնակից ենք հրապարակային, բաց բանավեճի: Վաղը ժամը 17:00-ին կտոնենք մեր հաղթանակն այստեղ: Կեցցե ապագա Հայաստանի Հանրապետությունը»: