Տիգրան Ուրիխանյանը հերքում է. Վահան Բաբայանը ԱԺ էթիկայի հանձնաժողովից հետ չի կանչվել![]() 23 փետրվարի 2013 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որով հերքում է տարածվող տեղեկությունն այն մասին, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վահան Բաբայանն ԱԺ էթիկայի հանձնաժողովից հետ է կանչվել: Հայտարարության մեջ նշված է.«Անկեղծ զարմանքով եմ վերաբերվում այսօր մամուլում շրջանառվող ասեկոսեներին, իբր պարոն Վ. Բաբայանին ԱԺ էթիկայի հանձնաժողովից հետ է կանչելու ԲՀԿ որոշման վերաբերյալ: Չեմ հասկանում նաև ինչ է նշանակում «ԲՀԿ-ն որոշել է»: Ի՞նչ նկատի ունեն հնարողները՝ ղեկավարին, որն այս պահին Հայաստանում չի գտնվում, քաղաքական խորհրդին, թե խորհրդարանական խմբակցությանը: Հարկադրված եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ քննարկում տվյալ հարցի շուրջ տեղի չի ունեցել և Վահան Բաբայանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում քննարկման ենթակա չէ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |