25 փետրվարի 2013 - 12:30 AMT
Դամասկոսում ազգային երկխոսության խորհրդաժողով է անցնում

«Ազգային երկխոսություն հանուն Սիրիայի» խորհրդաժողովը սկսել է աշխատանքը Դամասկոսի Ալ Ասադի անվան ազգային գրադարանում: Մասնակցում են մտավորականներ ու մշակույթի գործիչներ, հայտնում է SANA-ն:

Արաբ գրողների միության նախագահ Հուսեյն Ջումաան կարևորել է մտավորականների ու մշակույթի գործիչների դերը երկխոսության ժամանակ:

Պաղեստինի ազատագրության Ժողովրդական ճակատի տեղեկատվության դեպարտամենտի նախագահ Անվար Ռաջան հորդորել է զարգացնել երկխոսության ու փոխըմբռնման մշակույթը, դիմակայելու համար ԱՄՆ, Արևմուտքի և սիոնիզմի դավադրությանը: Նա քննադատել է այն արաբ մտավորականներին, որոնք անտարբեր են Սիրիայի իրադարձությունների հանդեպ: