ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԵԾԱՑՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԻ ԵԱՀԿ ՄԽ-ԻՆ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծացումը կապված է երկրի տնտեսական զարգացման հետ: Բանակի ծախսերի մեծացումը չպետք գնահատվի որպես թույատրված չափի գերազանցում»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով` Ադրբեջանի բյուջեում ռազմական ծախսերի 100% ավելացումը չպետք է անհանգստացնի ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Մի՞թե մինչեւ այսօր Ադրբեջանում բանակի կարիքների համար հատկացվել է բավարար միջոցներ: Պարոն Մերզլյակովը պետք է ուշադրություն դարձնի դրան: Մինչեւ այժմ գոյություն են ունեցել շատ խնդիրներ եւ պահանջներ: Ես չեմ տեսնում հիստերիայի որեւէ պատճառ` ռազմական բյուջեի ավելացման առնչությամբ: Կատարվում է սովորական աշխատանք, եւ Ադրբեջանը կմեծացնի իր ռազմական ծախսերն այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Ռազմական ծախսերի մեծացման հիմքում Ադրբեջանի ազգային անվտանգությունն է, դա պետության ներքին գործն է: Ոչ ոք իրավունք չունի միջամտելու այն հարցին, թե որքան մեծացնել ռազմական բյուջեն»: Ա.Ազիմովը հիշեցրել է նաեւ, որ Ադրբեջանը Եվրոպայում զինաթափման եւ զենքի վերահսկման ոլորտում մասնակցում է միջազգային ծրագրերի. «Մեր երկիրը կատարում է այդ ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները: Եվ այդ այն ժամանակ, երբ միջազգային պարտավորություններ ստանձնմած ոչ մի եվրոպական երկրում չի շարունակվում զինված հակամարտություն, եւ ոչ մի երկրի տարածք գրավված չէ: Իսկ Ադրբեջանը կատարում է իր պարտավորություններն այդ դժված իրավիճակում: Այսօր ռազմական ծախսերի մեծացումն Ադրբեջանում լիովին նորմալ երեւույթ է: Հայաստանը պետք է ազատի, հեռանա գրավյալ տարածքներից: Նախ եւ առաջ, այդ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ուղիով: Իմ կարծիքով` պարոն Մերզլյակովն ոչ հիմնավորված է նմանեցնում Հայաստանն ու Ադրբեջանն այդ հարցում»: Անվանելով ռազմական բյուջեի մեծացումը Ադրբեջանի ներքին գործը` Ա.Ազիմովը խորհուրդ է տվել Յուրի Մերզլյակովին ավելի մեծ ուշադրություն հատկացնել «գրավյալ տարածքների վրա». «Ներկայումս Ադրբեջանում բարեփոխումներ են կատարվում, եւ մենք բոլորս դրա վկաներն ենք: Եվ եթե դա որեւէ մեկի մոտ անհանգստություն է առաջացնում, ապա դա նրա անձնական գործն է»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---