Չակ Հեյգելը հաստատվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում

Չակ Հեյգելը հաստատվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հաստատել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելին: Նրա օգտին է քվեարկել 58 սենատոր, 41-ը՝ դեմ է եղել:

Չակ Հեյգելի երդմնակալության արարողությունը կկայանա փետրվարի 27-ին: ՊՆ հեռացող ղեկավար Լեոն Պանետտան արդեն հասցրել է հայտարարել, որ Պենտագոնի նոր ղեկավարն ականավոր առաջնորդ է՝ հավելելով, որ արգասաբեր է համարում ԱՄՆ վարչակազմի պաշտպանական ռազմավարությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---