Թուրքիան շահագրգռված չէ ընդունել ֆուտբոլի 2020թ. ԵԱ խաղերը

Թուրքիան շահագրգռված չէ ընդունել ֆուտբոլի 2020թ. ԵԱ խաղերը

PanARMENIAN.Net - Թուրքիան շահագրգռված չէ ընդունել ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության խաղերը, հայտարարել է Թուրքիայի ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Հասան Արատը:

Ավելի վաղ ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին ցանկություն էր հայտնել Թուրքիայում անցկացնել առաջնության կիսաեզրափակիչ խաղերը, ինչպես նաև Եվրո-2020 եզրափակիչը, որը նախատեսվում է անցկացնել Եվրոպայի տարբեր քաղաքներում: Սակայն Արատը չի սատարել ՈւԵՖԱ նախաձեռնությանը:

«Ամեն ինչ շատ հստակ է. մեզ հետաքրքրում են միայն Օլիմպիական խաղերը: Պաշտոնյաները ոչ մի հետաքրքրություն չեն դրսևորում Եվրոյի հանդեպ, բոլոր նման մեկնաբանությունները ՈւԵՖԱ-ն է անում»,- Արատի խոսքը մեջբերում է Eurosport-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---