Գարունը Գյումրու տնակներում սկսվում է կաթկթոցներով ու խոնավությամբ (վիդեո)

Գարունը Գյումրու տնակներում սկսվում է կաթկթոցներով ու խոնավությամբ

PanARMENIAN.Net - Երկրաշարժից անմիջապես հետո խոստացվեց աղետի գոտին ու մասնավորապես Գյումրին կառուցել երկու տարում, և ընդամենը երկու տարվա հաշվարկով էլ, ուր պատահեր` առանց հիմքի և բետոնապատման, հողի վրա տեղադրվեցին վագոն-տնակները:Սակայն Գյումրիում արդեն 25 տարի է, ինչ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած և պարզապես բնակության համար ոչ պիտանի դարձած այդ ժամանակավոր կոչվող կացարաններում: Գյումրու վագոն-տնակներում իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան: Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները, ինչը պայմանավորված է նաեւ վառելափայտի տարեցտարի թանկացմամբ: Նրանց օգնելու նպատակով «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն այս տարի, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնել է զգալի քանակության վառելափայտ, որը շարունակաբար բաժանվում է տնակների սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին: Կենտրոնը 20 ընտանիքների փետրվարի 10-ի լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտ է տրամադրել:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---