Սումգայիթ 25. Վկայում են ականատեսները. Մաս 3 (վիդեո)

Սումգայիթ 25. Վկայում են ականատեսները. Մաս 3

PanARMENIAN.Net - 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ: Դեպքերի մասին պատմում են ականատեսները:

Ն. Եմելյանով 1988թ.` ԽՍՀՄ գլխավոր դատախազի օգնական

Այն մասին, որ լարված իրավիճակ է, մենք իհարկե գիտեինք։ Այդ իսկ պատճառով այստեղ՝ Միության դատախազությունում և մեր բաժնում, հատուկ խումբ էր ձևավորվել։ Անհրաժեշտության դապքում մենք պետք է մեկնեինք այնտեղ և վճռական միջոցներ ձեռնարկեինք բոլոր այդ անկարգությունները կանխելու համար և ապահովեինք այնտեղ կատարված հանցագործությունների որակավոր հատաքննությունը։ Փետրվարի վերջին մենք արդեն ենթադրում էինք, որնման ցույցերն ու խոսակցությունները կարող են վերածվել բռնի գործողությունների ։ Եվ մենք հայտնվեցինք Սումգայիթում հենց բոլոր այդ անկարգությունների պահին։ Իհարկե, տեսարանը… Ես վաղուց եմ այս ոլորտում հետաքննությամբ զբաղվում, իմ աշխատակիցները նույնպես փորձառու մասնագետներ են, բայց անկեղծ ասեմ՝ մեզ վրա այն ճնշող տպավորություն գործեց։ Ամեն ինչ այրվում էր, բնակարաններն ավերված էին, դիակներ, կանանց բռնաբարություն, ընդ որում այնպիսի վայրագությամբ՝ 20-30 հոգով։ Այդ խրախճանքը շարունակվում էր մի քանի օր։ Իրավապահ մարմինների, մասնավորապես ոստիկանության աշխատանկիցները ազգությամբ հայ քաղաքացիներին փաստորեն ոչ մի պաշտպանություն չէին ցուցաբերում։

Վ. Ռևա 1988թ.` ԽՍՀՄ դատախազության քննչական խմբի քննիչ

Եթե ժամանակին և անաչառ լուսաբանվեին Սումգայիթի իրադարձությունները, ապա, իմ խորին համոզմամբ, իրադարձությունների հետագա զարգացումը նման ձևեր չէր ընդունի։ Ինչու. որովհետև մեր երկրի ժողովրդին այն ժամանակ չտեղեկացրեցին, թե ինչ էր տեղի ունեցել Սումգայիթում։ Իսկ այնտեղ փաստորեն ցեղասպանություն էր եղել։ Երբ մարդուն սպանում էին մի միայն այլ ազգության պատկանելու պատճառով։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---